Operativ.am-ը գրում է.

Երկուշաբթի Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան սկսել են Brexit-ի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գլխավոր բանակցող Միշել Բարնյեն:

«Այսօր սկսվեց բանակցությունների երկրորդ փուլը` տեսակապի միջոցով։ Մենք պետք է շարժվենք բոլոր ուղղություններով՝ մենք նպատակ ունենք մինչեւ հունիս շոշափելի առաջընթացի հասնել», - գրել է Բարնյեն:

Բանակցողը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի եւ Բրիտանիայի թիմերին «ըստ հանգամանքների մատչելիության եւ ճկունության համար»:

Նա հավելել է, որ բանակցությունների արդյունքները մամուլին կներկայացնի ուրբաթ օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել