Անգամ վարչապետն է արդեն 2 օրն անընդմեջ փաստում, որ իր երկու տարվա ղեկավարման վերջնարդյունքում հասարակության շրջանում տիրում է հիասթափությունը։ Ըստ Փաշինյանի՝ դրանում մեղավոր են բոլորը. ծանոթ-բարեկամները, փորձագետները, մամուլը, եկեղեցին, սփյուռքը, փայ ուզող սուբյեկտները։ Բոլորը, բացի իրենից, մեղավոր են։

Եթե դուք այսքան լայն շերտերին հիասթափեցնում եք, երկիրն էլ շոշափելի արդյունքներ չի գրանցում, ապա դուք ինչի՞ համար եք ղեկավարմում պետությունը։ Եթե բելորն այսքան վատն են, դուք էլ՝ չգնահատված, հրաժարական տվեք եւ թոթապեք լարվածությունը։

Բայց մի բանում անկեղծ է վարչապետը. «իշխանությունից փայ» նա ոչ-ոքի չի ուզում տալ, նա ուզում է իշխել միայնակ, եւ միայնակ վայելել իշխանության բարիքները։ Սակայն երբ հանրությունը ասում է «փայ», ապա ոչ թե ուզում է ինքն ապրել կառավարական առանձնատներում, այլ, օրինակ, երկրի զարգացման հայեցակարգ է ուզում, ինչպես նաև շոշափելի փոփոխություններ իր կենսամակարդակում։ Բայց դուք դա չեք կարող տալ, ուստի հիասթափությունը միայն ավելանալու է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել