Լենա Նազարյանից ավելին սպասողները հենց սկզբից սխալվել են: Եթե հիշում եք, պատգամավոր դառնալուց հետո, երբ իրեն բաժին էր ընկել Արփինե Հովհաննիսյանի սենյակը, ամբողջությամբ փոխել տվեց կահույքը: Նա առաջինն էր Հայաստանի բոլոր ժամանակների պատգամավորներից, որ իրեն նկարահանելու և հարցեր տալու համար հատուկ չափորոշիչներ դրեց լրագրողների առաջ: Այսինքն Լենա Նազարյանը հենց սկզբից հայտարարեց, որ ինքը յուրահատուկ է, մյուսներից առավել է: Այն ժամանակ դրա մասին գրելը կամ աղմկելը մեծագույն համարձակություն էր, որովհետև դեռ շատ էին մարդիկ, ովքեր ձեզ հակահեղափոխական կամ «սև» կանվանեին: Հիմա էլ կան այդպիսիք, թեև քիչ, բայց դեռ բավարար, որ Լենա Նազարյանը անպատիժ ծաղրի քաղաքացուն և հեգնի հեղափոխության նվիրյալներին: Վաղն այդ մարդկանց թիվն ավելի կպակասի, բայց Լենա Նազարյանի հոխորտանքը՝ ոչ, որովհետև նա հիմա ժողովրդի աջակցության փոխարեն այլ մոտիվացիա ունի՝ բարձր աշխատավարձ և պարգևավճար: Ժողովուրդն արեց իր գործը, ժողովուրդը կարող է հանգիստ ինքնամեկուսանալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել