Lurer.com-ը գրում է.
Հունիսի 30-ին, նրա հայցը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից քննադատում էր իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումը` զինծառայողների դիերի ու մասունքների ոչ պատշաճ պահման փաստի վերաբերյալ։ Վերջինիս ելույթին Լենա Նազարյանն արձագանքել էր ասելով՝ «իդիոտկա»՝ չիմանալով, որ բարձրախոսը միացված էր և այդ արտահայտությունը լսելի կարող էր լինել բոլորի համար։
Լրագրողների հետ զրույցում Նազարյանն ասել էր, թե չի պատրաստվում ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանիվ, ավելին դեռ վերջինս պետք է ներողություն խնդրի. «Տիկին Թովմասյանն ինքը պետք է ներողություն խնդրի, որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է իր թերթի թղթակից»։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/?p=424992&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել