Tert.am-ը գրում է.

Իշխանությունները ոչ ընկալելի քաղաքականություն են վարում ՌԴ-ի հետ, ինչի պարագայում վերջինս կարող է գազը կիրառել որպես քաղաքական գործիք։ Դա այժմ կատարվում է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանն ու դրա վերաբերյալ ընթացող բանակցություններին:

Տնտեսագետն ընդգծեց՝ հատկապես էներգակիրները միշտ կարող են քաղաքական գործիք հանդիսանալ: «Որքան էլ պետությունները չցանկանան դրա մասին բարձրաձայնել, իրականում դա այնքան ակնհայտ է, որ քննարկման տեղ չկա: ՌԴ-ն, լինելով մեծ երկիր, տասնամյակներ շարունակ ընդգծված ազդեցություն ունի այս տարածաշրջանում, այդ թվում՝ ՀՀ-ի վրա»,-նշեց տնտեսագետը:

Նա նկատեց՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ տնտեսությունն անկում է ունենում, թե՛ առողջապահական, թե՛ սոցիալական և թե այլ առումներով էական հետընթաց է գրանցվում. «Այս ամենին գումարվում է մեր կառավարողների ոչ արհեստավարժ լինելու հանգամանքը, դրա հետ մեկտեղ էլ՝ իշխանությունը ՌԴ-ի հանդեպ անհասկանալի կեցվածք է ընդունում»,-ասաց Բոստանջյանը՝ նշելով, թե այդ անհասկանալի կեցվածքն անհետևանք մնալ չի կարող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել