
Արցախի իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր 18.00 Օպերայի բակում հավաք է հրավիրել, որի միջոցով ներկայացնելու է արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ աշխատանքների ընթացքը, արցախցիներին վերաբերվող կառավարության ծրագրերում փոփոխությունների առանձնահատկություններն ու իրենց հետագա անելիքները. անդրադարձ է լինելու ՀՀ-ում ստեղծված իրավիճակին և այդ համատեքստում արցախցիների իրավունքների պաշտպանությանը:
Փաստորեն արցախցիներին իրենց տներից բռնի տեղահանելուց, Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո հիմա էլ ձեռնամուխ են եղել ադրբեջանցիներին հատուկ շանտաժի ու սպառնալիքի լեզվով խոսել այն մարդկանց հետ, ովքեր փորձում են վերականգնել իրենց իրավունքները` հավաքական վերադարձից մինչև տարրական սոցիալ-տնտեսական հարցեր:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0PqDpFjkHNcV26Z2JYCuxqDjbYVVPinSZfQDnLQAEyVNAT2P2AataEFUsARjiGHDPl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել