Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդի 1 հասցեին հարակից տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 59-ամյա Անդրանիկ Վ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: 
Shamshyan.com-ի տեղեկություններով,  վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդը քաղաքացիների օգությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն, իսկ «06»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերաիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ում տեղում բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով «Կապան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է: 

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել