Աննան պատմել է, թե ինչ բովանդակության ելույթ է ունեցել «Global First Ladies Alliance»-ի Պաշտոնական ողջույնի նիստում, որի ընթացքում առաջին տիկնայք փոխանակվել են իրենց իրականացրած նախաձեռնություններով և ծրագրերով:
«Անցած տարի ես իմ երկրում նախաձեռնեցի մի շարժում, որը կոչվում է «Կրթվելը նորաձև է»։ Դա նշանակում է, որ իմ ուշադրության կենտրոնում հիմա կրթությունն է։ Վերջերս ես որոշեցի պարզապես չդիմել մարդկանց՝ կրթությամբ զբաղվելու կոչով կամ խոսելով կրթության կարևորության մասին, այլ որոշեցի ինքս դառնալ օրինակ։ Այդ պատճառով էլ ես այստեղ եմ մեծ ակնկալիքով՝ այս երեք օրերի ընթացքում սովորել իմ գործընկերներից՝ առաջին տիկնանցից, նրանց փորձից, ինչպես նաև այն մասնագետներից, ում մենք սիրով կլսենք»,-մասնավորապես՝ նշել է իր խոսքում Աշոտիկի՝ Նյու Յորքի պորտում հայտնված մաման:
Հիմա պարզ է, չէ՞, թե ինչ է շինում Աննան աշխարհի գլխավոր կենտրոններից մեկում: Նա, փաստորեն, գնացել է «աչոտ տալու», ասելու, թե ինչպես է հանդգնել հայ հանրությանն իր կրթարշավով այլասերել, ասելու, որ պատրաստ է նաև կողքից խորհուրդներ լսել: Նա հայտարարարում է, որ պատրաստ է հայ ժողովրդին կրթել այն ծրագրով, որը կտան իր ձեռքը Նյու Յորքում ու կճամփեն տուն: Փոխարենն Աննան, բնականաբար, մի բան է ակնկալում՝ քաղաքական լիարժեք աջակցություն սեփական ամուսնուն:

Դա խնդիր չէ Արևմուտքում և որևէ մեկի համար՝ չնայած Նիկոլը բոլորի համար ակնհայտ կերպով Հայաստանը վերածել է աբսուրդի բռնատիրական թատրոնի, որտեղ գլխավոր անտագոնիստի դերում հենց ինքն է կամովին հայտնվել, մինչդեռ մնացած բոլորը կա՛մ նրա զոհի են վերածվել, կա՛մ դարձել ուսապարկեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել