Միրզոյան Արոյի տեղակալ Սաֆարյան Մնացականը միանգամայն ընդունելի էր համարել Սյունիքով անցնելիք ճանապարհի արտապատվիրակման տարբեակը, եթե պահպանվեն «սկզբունքները»: Նա այս մասին ասել էր «Ազատությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով Նիկոլ-Իլհամ վերջին բանակցություններին:
Ոմանք հիմա փորձում են արտապատվիրակման հնարավորությունը, ըստ որի՝ ճանապարհը փաստացի տնօրինողի կարգավիճակում հայտնվելու է ամերիկյան կազմակեպություններից մեկը, ներկայացնել՝ ինքնիշխանության հաղթանակ ու ձեռքբերում՝ խոստանալով, որ Մեղրին երբեք չի հայտնվի թուրքերի ձեռքում:
Մինչդեռ իրականությունն այն է, որ եթե նույնիսկ արտապատվիրակման մասին տեղեկությունները ճիշտ են, ապա այդ դեպքում նույնպես տեղի է ունենալու ինքնիշխանության կորուստ, քանի որ ՀՀ-ն իր գլխավոր պետական գործառույթներից մեկը տալու է արտասահմանյան ընկերութանը, որի վրա թուրքական ազդեցությունը բացառելը կարելի է համարել ֆանտաստիկա: Ճիշտ է՝ ամերիկյան պաշտոնական շրջանակները դեռ չեն հաստատում այս տեղեկությւոնները՝ պնդելով, որ այդ մասին իմացել են մամուլից, բայց ակնհայտ է, որ այդ սցենարը կարող է իրական լինել՝ հաշվի առնելով նաև Նիկոլի պոպուլիզմը: Նիկոլին պետք է իլյուզիա, որպեզի կարողանա աչքակապությամբ զբաղվել. հասարակներին կասի՝ միջանցք չէ, քանի որ ՀՀ սուվերեն տարածքն է, ու անեքսիա չի եղել, բայց պրակտիկորեն կստանանք լիարժեք «Զանգեզուրի միջանցք», որի ճակատագիրը, ի դեպ, կարող է ողբերգական լինել՝ ոչ միայն հաշվի առնելով համաշխարհային պրակտիկան: Վերջիվերջո ո՞վ կարող է բացառել, որ թուրքերը մի քյալագ չեն սարքի ու այդ հիմքով զորք չեն մտցնի՝ վերջ դնելով Հայաստան-Իրան կապին: Նիկո՞լն է դրան ընդդիմանալու, թե՞ «վոինը»…
Մյուս կողմից՝ այն, որ «Զանգեզուրի միջանցքը» լինելու է Արևմուտքի տակ, կարող է գրգռել Իրանին. այնտեղ դժվար թե ցնծան, որ իրենց համար կարմիր գիծ համարվող ուղին հայտնվելու է Իսրայելի երդվյալ դաշնակիցների ձեռքին՝ հետագայում թուրքերին փոխանցվելու հեռանկարով:
Այնպես որ՝ Նիկոլը դեռ պետք է Թեհրանին բացատրություններ ներկայացնի այն հարցի վերաբերյալ, թե ինչու է որոշել «պարել Իլհամի ու նրա արևմտյան հաշիվները տնօրինողների դուդուկի տակ»՝ վերածվելով եսիմ ինչի:

Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/4352
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել