Մինչ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Սյունիքում արդեն անցակետ է տեղադրվել՝ 2021-ին Գորիս-Կապան ճանապարհին ապօրինի կերպով տեղադրված ադրբեջանական անցակետի նմանությամբ, ՔՊ-ականներն են սկսել ժողովրդին մոլորեցնել, թե իբր ամեն ինչ լավ է:
Անդրադառնալով Միրզոյան Արոյի տեղակալի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Սյունիքով անցնելիք ճանապարհն արտապատվիրակել՝ ՔՊ-ական «Խոզը», օրինակ, կտրականապես հերքել է խոսակցությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին: «…Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը սակարկման ենթակա չեն՝ ի դժբախտություն ձեզ ու ձեր տերերի»,-Նիկոլ-Իլհամ վերջին հադիպումից հետո առաջացած իրավիճակը վերլուծելու ունակ մարդկանց է դիմել Ալեքսանյան Վահագը՝ հերքելով ակնհայտը:
Մեկ այլ ՔՊ-ական էլ՝ Դանիելյան Դավոն, կոչ է արել գործածությունից հանել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, վասնզի, ըստ Դավոյի, «Զանգեզուրի միջանցքը» անընդունելի է սյունեցիների և ողջ հայ ժողովրդի համար. կարող է լինել ճանապարհների ապաշրջափակում ՀՀ սուվերենության և ազգային իրավազորության սկզբունքի գերակայությամբ՝ չթողնելով տարընկալման տեղ:
ՔՊ-ականների այս ակտիվությունը խոսում է միայն մի բանի մասին՝ Նիկոլը հրահանգել է հանրությանը գցել մոլորութան մեջ ու խաբել, ասել ոչ թե իրականությունը, այլ դրա հակառակը, թմրեցնել, հնարավոր դիմադրությունը կոտրել ու թուրքերի «ջրաղացին ջուր լցնել», մինչև որ կիրականանա Էրդողանի պլանը:

Եթե փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարվում է, որ ճանապահի արտապատվիրակման տարբերակը Երևանի համար ընդունելի է, արդյոք դա չի՞ նշանակում, որ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է: Եթե արտապատվիրակումը խնդիր չէ, ապա Ադրբեջանն էլ թող մեզ մի ճանապարհ տա դեպի ասենք Իրան ու Նախիջևանով անցնելիք այդ ուղին թող արտապատվիրակի ասենք Ֆրանսիական մի ընկերության: Եթե Սյունիքով անցնելիք ճանապարհը չի լինելու լրիվ սովորական մի ճանապարհ, չի լինելու այնպիսին, ինչպիսին ասենք Վրաստանով Թուրքիան ու Ադրբեջանն իրար կապող ուղին է, կամ այն ուղին, որն Իրանի տարածքով Նախիջևանը կապում է բուն Ադրբեջանին, ապա դա արդեն իսկ միջանցք է, արդեն իսկ Հայաստանի իրավունքների ու պետական գործառույթների սահմանափակման հետ գործ ունենք, արդեն իսկ թուրքական երազանքն է:
Այն ժամանակ, երբ ռուսներն էին ցանկանում այդ ուղին վերահսկել, ՔՊ-ում պնդում էին, թե այդ դեպքում ՀՀ սուվերենության խախտման հետ գործ ունենք, իսկ երբ ուղին վերահսկի ամերիկյան կամ որևէ այլ երկրի մասնավոր ընկեություն՝ իր վրա վերցնելով հայաստանյան «տամոժնիի» գործառույթը, դա սուվերենության զիջում չէ՞: Կամ եթե պետք է այսպես թե այնպես «Զագեզուրի միջանցք» լիներ, ապա է՛լ ո՞րն էր տարիներ առաջ Իլհամի արած առաջարկը մերժելու իմաստը. մարդն առաջարկում էր պահպանել հետպատերազմյան ստատուս-քվոն ու կատարել նոյմեբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը: Արդյուքնում, փաստորեն, կագնեցինք կոտրած տաշտակի առաջ. չկա Արցախը, բայց լինելու է «Զանգեզուրի միջանցքը»՝ Արևմուտքի վերահսկողոթյամբ: Այսինքն՝ Արցախը զոհաբերվեց, որ միջանցքը տնօրինի Արևմուտքը, հանուն Արևմուտքի ու Թուրքիայի դա արվեց:

Արդյունքում՝ 10:0՝ հօգուտ Իլհամի, հա ու մեկ էլ՝ Նիկոլի. կտա ու իշխանության կմնա՝ 2026-ին ի դերևս հանելով «վոինի» հույսերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել