Գեղեցիկ Եվրոպան ամեն տարի ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների է գրավում: Մոլորակի այս հատվածը անդադար ծաղկում է, սակայն այնտեղ կան նաև պետություններ, որոնք պակաս բարեկեցիկ են։

Բոսնիա և Հերցեգովինա

Ցանկը սկսենք Եվրոպայի հարավարևելյան մասում գտնվող Բոսնիա և Հերվեգովինայով: Այս երկրի բնակչության թիվը կազմում է շուրջ 4 միլիոն: Այստեղ մի մարդու հաշվով տարեկան ՀՆԱ-ն կազմում է մոտ 8 հազար դոլար:

Այժմ պետությունը բաժանված է երկու մասի, որոնցից յուրաքանչյուրն ինքնակառավարվում է: Բնակչության գրեթե կեսը սերբեր են, մյուս կեսը՝ բոսնիացիներ: Տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է օտարերկրյա պետությունների օգնությամբ, սակայն դեռևս շատ հեռու է բարեկեցիկ կոչվելուց: Միջին աշխատավարձն այս երկրում մոտ 400 եվրո է:

Ալբանիա

Հրաշագեղ Ալբանիան գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայից քիչ հեռու: Մի մարդու հաշվով ՀՆԱ-ն կազմում է մոտ 8 հազար դոլար: Երկրի եկամտի մեծ մասն ապահովում է ծառայությունների ոլորտը: Ինչ-որ մի պահի պետությունը փակ է եղել, ինչը ևս իր ազդեցությունն է ունեցել տնտեսության վրա:

Միջին աշխատավարձը կազմում է մի փոքր ավելի 350 եվրոյից: Ալբանիայում գործում են նավթի, գազի հանքավայրեր, որոնց քանակությունը, սակայն, քիչ է:

Կոսովո

Մասնակիորեն ճանաչված այս պետությունը գտնվում է Եվրոպայի հարավարևելյան հատվածում և ևս չի առանձնանում իր լավ տնտեսական դրությամբ: Մի շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմում է տարեկան 7400 դոլար:

Կոսովոյում գործազրկությունը բարձր մակարդակի վրա է, և բնակչության մի մասը արտագնա աշխատանքի է մեկնում: Միջին աշխատավարձը կազմում է 440 եվրո, սակայն ոչ բոլորն են կարողանում աշխատանք գտնել:

Մոլդովա

Մոլդովան ևս գտնվում է Եվրոպայի հարավարևելյան հատվածում: Այստեղ մի շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ծավալը 3700 դոլար է: Բնակչության մի մասը մեկնում է հարևան երկրներ՝ աշխատանք փնտրելու:

Մոլդովայում գործունեության մի շարք ոլորտներ բացարձակապես զարգացած չեն: Այն կարծես չի վերականգնվել ԽՍՀՄ փլուզումից հետո: Չնայած այն բանին, որ գյուղատնտեսության համար շատ լավ կլիմայական պայմաններ կան այստեղ, այս ոլորտը ևս կատարելագործված չէ: Միջին աշխատավարձը կազմում է ընդամենը 190 դոլար:

Ուկրաինա

Ներկա պահին Եվրոպայի ամենաաղքատ երկիրն Ուկրաինան է: Պետության տնտեսության վրա, անխոս, ազդել են ռազմական գործողությունները:

Ներկա պահին Ուկրաինայում ՀՆԱ-ն կազմում է ընդհանուր առմամբ շուրջ 2650 դոլար, իսկ միջին աշխատավարձը՝ 180 դոլար: Ուկրաինան այժմ աստիճանաբար վերականգնվում է, սակայն տնտեսությունը զարգանալու դեռ շատ տեղ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել