Երիտասարդին, որը քանդել էր հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը Մոսկվայի Նովոդեւիչյեի գերեզմանատանը, ուղարկել են հոգեբուժարան։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել են իրավապահ մարմիններում։

«Ձերբակալված երիտասարդը (ծնվ. 2004թ.) ուղարկվել է հոգեբուժարան։ Կստուգվի նրա մեղսունակությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սեպտեմբերի 22-ի ցերեկը Մոսկվայի 19-ամյա բնակիչը պոկել է Մասլյակովի շիրմի խաչը, ցաքուցրիվ արել ծաղիկները եւ լուսանկարները։ Ոստիկանները ձերբակալել են վանդալին։ Նախնական տվյալներով՝ նա հոգեկան խանգարում ունի։ Մասլյակովը մահացել է սեպտեմբերի 8-ին 83 տարեկան հասակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել