Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն և այլ դաշինքները, որոնց կենտրոնական ուժերն են Վաշինգտոնն ու Լոնդոնը: Այս մասին Բլինքենը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք քննարկել ենք և մեր թիմերն առաջիկա օրերին ավելի լայնորեն կքննարկեն, թե ինչպես կարող ենք ամրապնդել դաշինքները, որտեղ կենտրոնական մաս ենք կազմում, հատկապես ՆԱՏՕ-ն»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել