Apple ընկերությունը ներկայացրել է iPhone 16 սմարթֆոնների թարմացված շարքը։
Ընկերությունը ներկայացրել է iPhone 16 և iPhone 16 Plus մոդելները՝ ալյումինե պատյաններով՝ համապատասխանաբար 6,1 և 6,7 դյույմ անկյունագծով։ Սմարթֆոնները համալրված են A18 պրոցեսորով, որը նոր սարքերը կդարձնի 40%-ով ավելի արագ՝ համեմատած Apple 15-ի 2023 թվականի տարբերակի հետ: Ընկերությունը թարմացրել է սարքերի տեսախցիկները մինչև 48 մեգապիքսել, ավելացրել է տեսախցիկի մոնիտորինգի տեխնոլոգիաները, ինչպես նաև ավելացրել է մարտկոցի կյանքը։
Ներկայացվել են նաև նոր iPhone 16 Pro և Pro Max մոդելները՝
-Էկրանի չափսերը՝ 6,3 և 6,9
-Նոր գույն՝ Desert Titanium
-Camera Control կոճակ
-Տեսախցիկ՝ 48 մեգապիքսել
Տեսանյութն այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել