Հարցին՝ ինչո՞ւ չայցելեցիք Եռաբլուր, Անդոնը պատասխանել է՝ ասելով.«Ես Եռաբլուր գնում եմ այն ժամանակ, երբ որ գտնում եմ նպատակահարմար: Եռաբլուրում գոնե ես ունեմ շատ ընկերներ, որոնք հանգչում են հենց Եռաբլուրում»: Միաժամանակ նա փորձել էր պախարակել սեպտեմբերի 19-ին Եռաբլուր այցելած շատ մարդկանց՝ հայտարարելով, թե այդ այցերը կրել են է քաղաքական ենթատեքստ:
Միանգամից հարց է առաջաում՝ իսկ ե՞րբ է Անդոնը գտնում նպատակահարմար՝ այցելելու Եռաբլուր: Իրականում չեն այցելել, քանի որ գիտեին՝ ինչ կլիներ իրենց հետ, եթե հայտնվեին այնտեղ, մարդկանց աչքի առաջ: Գնային Եռաբլուր, որ ի՞նչ անեին կամ ի՞նչ ասեին իրենց մեղքով նահատակվածների ծնողներին, ասեին, որ բազմահազար զոհերի պատճառը Նիկոլի մոլուցքն էր՝ չկորցնելու իշխանությունը:
Անդոնը հայտարարում է, որ ինքն ունի բազմաթիվ ընկերներ՝ Եռաբլուրում թաղված: Հարց՝ որքանո՞վ է հավատարիմ նրանց դավանած արժեքներին կամ թողած ավանդին: Այդ ընկերները, եթե կենդանի լինեին, կթքեին ՔՊ-ի երեսին: Անդոնը չունի իրավունք՝ ինքն իրեն ընկեր հռչակելու այն հերոսներին, որոնց թողած ժառանգությունն իր ու իր կուսակիցների պատճառով մսխվել է, հանձնվել թուրքին:
Ինչ վերաբերում է Եռաբլուր այդ օրն այցելածների հասցեին Անդոնի տված գնահատականներին, ապա դրանք հնչեցելով՝նա ընդամենը ևս մեկ անգամ ի ցույց է դրել ճղճիմ, ճիճուին բնորոշ էությունը, որի համար չկան արժեքներ,և միակ արժեքը փողն է ու մեկ էլ աթոռը:
Եռաբլուրում պարկածները հավերժացել են հայոց պատմության քառուղիներում, մինչդեռ հայտնի չէ, թե անդոններն այս աշխարհից ինչ են տանելու…