Հարցին՝ ինչպե՞ս է լինում, որ Նիկոլի ենթադրյալ մահափորձը կանխվում է, մինչդեռ Երևանը փաստացի վերածվել է մարտադաշտի՝ հաշվի առնելով հանցագործությունների թվի աճը, Անդոնը հիմնավորել է.«Նիկոլ Փաշինյանը, լինելով Հայաստանի համար մեկ պաշտոնյան՝ գործադիր իշխանության, լինելով Հայաստանի Հանրապետության վարչապետ, պետք ա ավելի շատ պաշտպանված լինի...»:
Բա էն 2999999 «վարչապետներին» ի՞նչ անենք, փուռը տա՞նք,թե՞ գելի բերան…
Ուզում եք փուռը տվեք, ուզում եք՝ գելի բերան, Անդոնի համար լրիվ մեկ է. 3 մլն «վարչապետներից» միայն մեկից է գալիս անդոնների եկամուտը, իսկ դա նշանակում է, որ հենց այդ մեկն է միակ կարևորը, որի կյանքը շատ ավելի կարևոր է, քան ողջ մարդկության հարցը:
Նույն երևանում սպանությունները, զենքի գործադրմամբ բռնություններն ու արնահեղությունները շատացել են, քանի որ ողջ իրավապահ համակարգը՝ ԱԱԾ-ից՝ Ոստիկանություն, լծված են 3 մլն վարապետներից միայն մեկի անվտանգության պաշտպանության գործին՝ թերակատարելով իրենց գործառույթները՝ չնայած այն փաստին,որ աշխատավարձ ու պաչրգևավճար են ստանում ազգաբնակչության մուծած հարկերի շնորհիվ: Մյուսների անվտանգության մասին նրանք հոգում են հենց այնպես, ձեռքի հետ, իսկ ահա այս մի հոգու համար բանեցնում ամբողջ գործիքակազմը՝ նույնիսկ այլ մոլորակներում քիլերներ որոնելով: հերթական պարգևավճարին արժանանալու համար. պարգավճարների խնդիր ունեն մարդիկ. աշխատավարձը չի բավարարաում:
Ամբողջ պետությունը պտտվում է մի անթրաշի շուրջ, ինչի պատճառով Հայաստանը դարձել է անդամալույծ: Ազգային աղետը պոզով-պոչո՞վ է լինում…