Operativ.am-ը գրում է.
Ուրբաթ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իդլիբի դեէսկալացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Պուտինի եւ Էրդողանի միջեւ: Զրույցը մանրամասն էր, այն նվիրված էր ամեն ինչ անելու անհրաժեշտությանը, որպեսզի դեէսկալացիոն գոտու հետ կապված նախնական պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- ասել է նա:
Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաեւ մոտ ապագայում այս կամ այն մակարդակի վրա Իդլիբի հարցով կապի մեջ լինելու հնարավորությունը:
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=361709&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել