ՀԱՆՐԱՔՎԵ՝ համաժողովրդական քվեարկություն, հանրավճռի՝ ժողովրդական հարցման մի տեսակը, որով վճռվում են տերիտորիալ, ազգային ինքնորոշման, վարչակարգի ու պետական կյանքի և նման կարևորագույն հարցեր (պլեբիսցիտ):
Ապրիլի 5-ին տեղի է ունենալու հանրաքվե: Մարդկանց մի ստվար զանգված ոգևորված է այս ամենով՝ չհասկանալով իրողությունը: Կարծում եմ՝ հենց իշխանավորները իրենք էլ չգիտեն, թե ինչ պահանջեն «սպասվող» հանրաքվեից՝ Հրայր Թովմասյանի ա՞նձը, ՀՀ Սահմանադրության անկատարությո՞ւնը, Սահմանադրական դատարանի իրավունքների սահմանափակո՞ւմը, վարչապետի իրավունքների շրջանակի ընդլայնո՞ւմը, Հայաստանի ներկան ու ապագա՞ն: Իսկ միգուցե գազի սակագնի, թոշակների բարձրացման կամ ԼԳԲՏ համայնքի լեգիտիմացման հա՞րցը:
Հեղափոխական խոստումները շատ էին, և թվարկելը անվերջ է: Ո՞րն է հարցադրումը, առհասարակ, ի՞նչ հարց են դնելու ՀՀ քաղաքացու առաջ, քաղաքացին ինչի՞ն պետք է ասի «այո», ինչին՝ «ոչ»: Սա քաղաքական կապրիզ է և ոչ ավելին: Եվ վերջում հարցը պետք է դնել հետևյալ կերպ.
Հարց. համաձա՞յն եք, որ ՀՀ-ում գործի լիարժեք բռնապետություն:
Պատասխան՝ ԱՅՈ կամ ՈՉ։