Operativ.am-ը գրում է.
CNN հեռուստաալիքը հաղորդում է պատրաստել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մասին, որը Կոնգրեսում նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ պատռել էր այդ ելույթի գրավոր տարբերակը։
Նյութի հեղինակները պատմել են Փելոսիի գործողությանը քաղաքական գործիչների եւ հասարակ ամերիկացիների արձագանքի մասին։ Շատ հաղորդավարներ կրկնօրինակել են նրան եւ կատակով թղթեր են պատռել իրենց հաղորդման ժամանակ։
Բացի այդ հեռուստաալիքը պատմել է, որ Ներկայացուցիչներ պալատի խոսնակի հակառակորդներն ու երկրպագուները Թրամփի ելույթի ժամանակ Փելոսիի արարքիից հետո նրան «Նենսի Ավերիչ» մականունն են տվել՝ այդպես անվանելով նրան սոցցանցերի իրենց մեկնաբանություններում եւ գրառումներում։
Նյութի աղբյուր՝ https://operativ.am/?p=358859&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել