Նիդեռլանդների եւ Կանադայի աստղագետները կրկնվող ռադիոալիքների նոր աղբյուր են հայտնաբերել: Այդ ալիքներն անվանվում են արագ ռադիոճառագայթումներ՝ FRB: Այս երեւույթի հստակ մեխանիզմը դեռեւս անհայտ է, եւ դժվար է որոշել, թե ինչ միջավայրում են նրանք հայտնվում:

Գիտնականների հոդվածը տպագրվել է Nature ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ 180916.J0158+65 ալիքները գտնվում են ակտիվ աստղագոյացության շրջանի զանգվածային պարույրային գալակտիկայում, որի բնութագրիչ տվյալները տարբերվում են այլ՝ արդեն հայտնաբերված ռադիոճառագայթումների աղբյուրներից: Այս գալակտիկան Երկրից հեռու է 470 մլն լուսային տարով: Շրջանի չափերը հասնում են 4 լուսային տարվա:

Հայտնի է, որ առաջին կրկնվող արագ ռադիոճառագայթումը գտնվում է գաճաճ ոչ ճիշտ գալակտիկայում, որը ունի ցածր մետաղականություն, այսինքն ջրածնից եւ հելիումից ծանր քիմիական տարրերով հարուստ չէ: Կրկնվող եւ միայնակ ռադիոճառագայթումներն ունեն տարբեր ծագումներ:

Նոր տվյալները ցույց են տալիս, որ կրկնվող ճառագայթումներն իրարից կարող են տարբերվել եւ գալակտիկաներով, եւ միջաստղային շրջապատով:

Արագ ճառագայթումը տեւում է մի քանի միլիվայրկյան, որի ժամանակ տիեզերական միջավայր է արտանետվում հսկայական քանակության էներգիա: Համեմատության համար Արեգակն այդ քանակով էներգիա է բաց թողնում մի քանի տասնյակ հազարավոր տարիների ընթացքում:

Գիտնականներից ոմանք կարծում են, որ այդ երեւույթը կապված է այլմոլորակային քաղաքակրթությունների գործունեության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել