Մեհրիբանի սելֆիի ձողը
Երբ Հայաստանը արբանյակ էր տիեզերք ուղարկում, իսկ իշխանություններն էլ դրանից լավ PR մատերիալ էին սարքում՝ վստահեցնելով,որ այն բանեցվելու է նաև հստակ ռազմական-հետախուզական նպատակներով, մասնագետները միաբերան պնդում էին, որ իշխանությունների ոգևորությունն իրականում անտեղին է, ու մեծ հույսեր կապել արբանյակի հետ պետք չէ:
ԲՏԱ փոխնախարար Պողոսյան Ավետն է լրագորողների հետ զրույցում անդրադարձել թեմային ու պատասխանելով լագրողներից մեկի այն հարցին, թե որքանո՞վ է օգնել արբանյակը հայկական կողմին՝ փաստարկված կերպով պատռելու վերջին սահմանային մեծ բախման իրական հեղինակի կեղծ դիմակը, հաջողվե՞լ է, արդյոք, հետախուզական տվյալներ ձեռք բերել դրա օգնությամբ՝ ասել է.«Ես չգիտեմ՝ ով է հայտարարել, որ մենք հետախուզական նպատակով ենք օգտագործելու արբանյակը. մեր տիեզերական գործունեությունը բացառապես խաղաղ բնույթ է կրում…»:
Եթե Պողոսյան Ավետը չգիտի, թե ովքեր են մեծ-մեծ բրդել, հուշենք, որ հանրությանը մոլորության մեջ են գցել և՛ Նիկոլը, և՛ «տագդիգագան» Արծրունը, և՛ ուրիշներ: Պողոսյան Ավետի լավն ուղղակի այն է,որ նա, փաստորեն, ի տարբերություն վերոհիշյալների, միանգամայան անկեղծ է գտնվել ու մարդկանց զուր տեղը չի հուսադրել, հեքիաթներ չի պատմել, կիսատ-պռատ գործառույթներով օժված «սպուտնիկի» տնազը որպես ատոմային ռումբ չի մատուցել:
Մյուս կողմից՝ այստեղ նկատելի է Ավետի վախվորածությունը. արբանյակը բացառապես խաղաղ նպատակներով օգտագործելու վերաբերյալ նրա հայտարարության մեջ նկատվում է ՔՊ-ի հստակ ազդեցությունը: Մի պետության ղեկավարություն, որի կյանքի իմաստն ու քաղցր երազն Իլհամի հետ ադաշություն անելն է, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ արբանյակի հնարավորություններն ուղղել Ադրբեջանի դեմ: Ավելի շուտ այն կուղղեն Հայաստանի, քան թուրքերի դեմ, և դրանում ոչ ոք թող չկասկածի:
Հարց՝ բա է՛լ ո՞ւմ տանձին ա էդ արբանյակը, եթե Հայաստանի համար չպիտի խնդիր լուծի… Մեհրիբանի սելֆիի ձողի պես մի բան է երևի:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/975
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել