Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։
Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը։
Փսեվդոէլիտար մի խմբակի ապատիան, լարվածությունը, ատելությունն ու հուսահատությունը պետք չէ վերագրել ժողովրդին։ 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա՛, այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է։
Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել