Պարզվում է՝ Նիկոլը Վարդավառին տեսել է ջրվող ու ջրող երեխաներին ու եկել շշմեցուցիչ մի եզրակացության. «Ընդդիմադիր որոշ շրջանակների առանցքային խոսույթն այն է, թե Հայաստանում լարվածություն կա, ապատիա, ատելություն։ Հիմա նայում եմ Վարդավառի զանգվածային տոնակատարությունների կադրերը ու հարց տալիս ինքս ինձ․ որտե՞ղ է լարվածությունը, ապատիան, ատելությունը…»: Միաժամանակ Նիկոլը պնդել է, թե 2021–ին ժողովուրդը հավատաց, որ ապագա կա, իսկ այսօր գիտակցում է, որ ապագան եկել է, ապագան այսօր է:

Նիկոլը չգիտի՝ է՛լ ինչ անի, որ հերքի այն ակնառու փաստը, որ իրականում ինքն ատելի է ազգաբնակչության բացարձակ մեծամասնության կողմից: Մարդ ի՞նչ աստիճան խղճուկ վիճակում պետք է լինի, որ անգամ ջրոցի խաղացողներից քաղաքական կապիտալ քամի:

Մարդիկ, ի գիտություն Նիկոլի, սիրում են տոնել ու տոնախմբել, դա մարդու մեջ դրված բնական մղում է: Օրինակ՝ Ամանոր էլ են մարդիկ ուրախությամբ նշում, ուտում-խմում, կենացներ ասում, հիմա ի՞նչ, ով Նոր տարի է նշում, ՔՊ-ին սիրո՞ւմ է կամ հա՞շտ է այն արդբեջանական օրակարգի հետ, որ ասենք Հակոբյան Աննան է սպասարկում…

Էրդողանն էլ լինի ՀՀ ղեկավար, հայ ժողովուրդը Վարդավառը նշելու է, ի՞նչ կապ ունի այստեղ ՔՊ-ի խոստացած ապագայի հանդեպ հավատը: Իսկ գուցե նշում են, ուրախանում, որ փորձեն մոռացության տալ ցավը, Նիկոլի մտքով չի՞ անցել այս տարբերակը:

Նիկոլն էլ է, իհարկե, հասկանում՝ ինքն ինչոց է,ուղղակի փորձում է սքողել իր իրական հոգեվիճակը՝ իբր բանի տեղ չդնելով այն հարցումների արդյուքները, որոնք պարբերաբար գուժում են նրա քաղաքական մահը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել