Օգոստոսի 19-ի գիշերը սպասվող աստղագիտական ինքնատիպ իրադարձությանը՝ այսպես կոչված Գերլուսնի և Կապույտ լուսնի համադրությանը հնարավոր կլինի հետևել նաև Հայաստանի տարածքից: Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանից։ Երևույթը տեսանելի կլինի Երևանի ժամանակով 22:26-ից։ Օգոստոսի 19-ին կսկսվի Երկրի բնական արբանյակի՝ էներգետիկ առումով ամենահզոր փուլերից մեկը՝ լիալուսինը։
Երկրագնդի և Լուսնի միջև միջին տարածությունը 384 400 կիլոմետր է, սակայն տարվա ընթացքում այն պարբերաբար փոխվում է: Լիալուսնի այն երևույթը, երբ Լուսինն առավել մոտ է երկրագնդին կոչվում է Գերլուսին: Այդ ժամանակ մեր մոլորակի լուսատու արբանյակը մոտ 7% մեծ և 16% վառ տեսք ունի: Գիտնականների հաշվարկներով՝ Գերլուսին երևույթը տեղի է ունենում մոտավորապես 3-4 տարին մեկ: Ընդ որում՝ այդպիսին է բոլոր լիալուսնիների գրեթե 25 տոկոսը: 2024 թվականին սպասվում է չորս Գերլուսին, որից առաջինը հենց օգոստոսի 19-ին է:«Կապույտ լուսին»-ը իրականում լրացուցիչ լիալուսին է, որը տեղի է ունենում 2.5-3 տարին մեկ: Այդպիսին է լիալուսինների մոտ 3 տոկոսը:Գերլուսնի և Կապույտ լուսնի համադրություն գրանցվում է մոտավորապես 10 տարվա պարբերականությամբ: Հաջորդ անգամ դա տեղի է ունենալու 2037 թվականի հունվարին և մարտին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել