Իրան-ԱՄՆ զարգացումները, կարծես թե, հանգեցնում են դեէսկալացիայի:
Գլոբալ տնտեսական ապակայունացման վտանգն այս պահին նվազում է:

Միջազգային ֆոնդային բորսաներում ինդեքսները դրական են արձագանքել Դոնալդ Թրամփի հայտարարությանը. Dow Jones-ն ու S&P-ն համապատասխանաբար աճել են 0,7% և 0,65%-ով:

Նավթի գներն ամենազգայունն էին վերջին մեկ օրվա ընթացքում. Թրամփի՝ Իրանի նկատմամբ ամերիկյան ավիաբազային արված հարվածին նոր պատժամիջոցներով պատասխանելու մասին հայտարարությունից հետո նավթը կտրուկ էժանացավ: Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության հայտարարությանը հետևեց նավթի գների կայուն աճը:

Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ցուցադրեցին գլոբալիզացիայի վտանգներն ու համաշխարհային նոր տնտեսակարգի մշակման անհրաժեշտությունը:

Հ.Գ. Լարվածության այս պահի թուլացումը դրա ամբողջական թոթափումը չէ, և ռազմական դեէսկալացիան, հավանաբար, կտեղափոխվի տնտեսական լարվածության էսկալացիայի:

Հայաստանի համար շարունակում է ակտուալ լինել Իրանի հետ տնտեսական հարաբերությունների ադյունքում ամերիկյան հնարավոր պատժամիջոցներից խուսափելու հարցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել