Մսի համար այս պարզ մարինադները նրանց համար են, ովքեր ցանկանում են ջեռոցում նուրբ և համեղ տավարի, խոզի կամ այլ մսատեսակ պատրաստել:

Լցրեք մարինադը մսի վրա, ծածկեք սննդային թաղանթով և պահեք սառնարանում 3-12 ժամ:

Մարինադ 1

Բաղադրիչներ

  • Սպիտակ գինի - 1 բաժակ
  • Ձիթայուղ - 200 միլիլիտր
  • Լիմոն - 1 հատ
  • Գազար - 1 հատ
  • Սոխ - 1 գլուխ
  • Կանաչի - կես կապ
  • Սխտոր - 4 պճեղ
  • Աղ, Պղպեղ - ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Սխտորը ճզմեք, սոխը մաքրեք և կիսալուսնաձև կտրատեք, գազարը քերիչով անցկացրեք:

Առանձին ամանի մեջ լցրեք գինին, ձիթայուղը և խառնեք գազարի և սոխի հետ:

Լիմոնը քամեք և ավելացրեք մարինադին:

Կանաչին շատ մանր կտրատեք և սխտորի հետ միասին խառնեք մարինադին: Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության:

Միսը մեկ օրով դրեք պատրաստի մարինադի մեջ և պահեք սառնարանում:

 

Մարինադ 2

Բաղադրիչներ.

  • Լիմոն - 1 հատ
  • Բուսայուղ - 70 միլիլիտր
  • Կոնյակ - 4-5 ճ/գ
  • Աղ, պղպեղ - ըստ ճաշակի
  • Պրովանսյան խոտաբույսեր - 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

Ափսեի մեջ, որտեղ մարինացնելու եք միսը, խառնեք կոնյակը, լիմոնի հյութը, բուսայուղը, աղը, պղպեղը և պրովանսյան խոտերը:

Պատրաստի մարինադի մեջ դնում ենք միսը, լավ խառնում ենք և թողնում ենք սառնարանում առնվազն 6 ժամ:

Մարինադ 3

Բաղադրիչներ

  • Մանանեխ - 2 ճաշի գդալ
  • Գարեջուր - 0,5 լիտր
  • Աղ - ըստ ճաշակի
  • Հատիկավոր պղպեղ - ըստ ճաշակի
  • Դափնու տերև - 3 հատ

Պատրաստման եղանակը

Ափսեի մեջ խառնեք գարեջուրը մանանեխի հետ, ավելացրեք աղը, պղպեղը, դափնու տերևը:

Պատրաստի մարինադի մեջ դրեք միսը և լավ խառնեք, թողեք՝ մարինացվի 3 ժամ:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել