Պատրաստելով այս բաղադրատոմսով խաչապուրին կհամոզվեք, որ այն կատարյալ է։ Ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես նկարում է։
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- Ալյուր – 3 բաժակ
- Կեֆիր – 1 բաժակ
- Ձու – 2 հատ
- Աղ – 1 թ.գ.
- Շաքարավազ – 1 թ.գ.
- Սոդա – 0,5 թ.գ.
- Բուսայուղ 1 ճ.գ.
- Պինդ տեսակի պանիր – 400 գր.
- Կարագ – 50 գր.
Պատրաստման եղանակը
1. Կեֆիրի մեջ մեկ ձու, շաքարավազ, աղ և բուսայուղ ենք ավելացնում, լավ խառնում ենք։
2. 2 բաժակ ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք սոդան, խառնում ենք և միացնում ենք կեֆիրով զանգվածին։
3. Փափուկ խմոր ենք հունցում, մի քիչ ալյուր ավելացնելով, մինչև որ փափուկ խմոր կստացվի, որին կարելի է ձև տալ։ Խմորը պետք է ձեռքերին մի քիչ կպչող լինի։
4. Կարևորը ալյուրը չչարաշահել, հակառակ դեպքում խաչապուրին չոր կստացվի։ Խմորը ծածկում ենք անձեռոցիկով և թողնում ենք հասունանա։
5. Պանիրը քերում ենք խոշոր քերիչով, ավելացնում ենք ձուն և խառնում։ Միջուկը պատրաստ է։
6. Խմորից երշիկ ենք ձևավորում և բաժանում ենք 9 մասի։
7. Ամեն մի հատվածից լոշիկ ենք ձևավորում։
8. Կենտրոնում դնում ենք պանրով միջուկը։
9. Լոշիկի ծայրերը դեպի մեջտեղ ենք բերում և ամրացնում։
10. Ստացված պարկը շուռ ենք տալիս և մի քիչ գրտնակում, բայց ոչ ուժեղ։
11. Խաչապուրին թխում ենք տաք թացայի մեջ երկու կողմից՝ առանց ձեթի։ Կարելի է թավան կափարիչով ծածկել։
12. Պատրաստի խաչապուրիի վրա անմիջապես կարագ ենք դնում և տարածում։