Խաչապուրիի հազվագյուտ բաղադրատոմս, որին միանգամից սիրահարվում ես


20:39 , 12 հոկտեմբեր, 2019

Պատրաստելով այս բաղադրատոմսով խաչապուրին կհամոզվեք, որ այն կատարյալ է։ Ամեն ինչ ստացվում է այնպես, ինչպես նկարում է։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

Պատրաստման եղանակը

1. Կեֆիրի մեջ մեկ ձու, շաքարավազ, աղ և բուսայուղ ենք ավելացնում, լավ խառնում ենք։

2. 2 բաժակ ալյուրը մաղում ենք, ավելացնում ենք սոդան, խառնում ենք և միացնում ենք կեֆիրով զանգվածին։

3. Փափուկ խմոր ենք հունցում, մի քիչ ալյուր ավելացնելով, մինչև որ փափուկ խմոր կստացվի, որին կարելի է ձև տալ։ Խմորը պետք է ձեռքերին մի քիչ կպչող լինի։

4. Կարևորը ալյուրը չչարաշահել, հակառակ դեպքում խաչապուրին չոր կստացվի։ Խմորը ծածկում ենք անձեռոցիկով և թողնում ենք հասունանա։

5. Պանիրը քերում ենք խոշոր քերիչով, ավելացնում ենք ձուն և խառնում։ Միջուկը պատրաստ է։

6. Խմորից երշիկ ենք ձևավորում և բաժանում ենք 9 մասի։

7. Ամեն մի հատվածից լոշիկ ենք ձևավորում։

8. Կենտրոնում դնում ենք պանրով միջուկը։

9. Լոշիկի ծայրերը դեպի մեջտեղ ենք բերում և ամրացնում։

10. Ստացված պարկը շուռ ենք տալիս և մի քիչ գրտնակում, բայց ոչ ուժեղ։

11. Խաչապուրին թխում ենք տաք թացայի մեջ երկու կողմից՝ առանց ձեթի։ Կարելի է թավան կափարիչով ծածկել։

12. Պատրաստի խաչապուրիի վրա անմիջապես կարագ ենք դնում և տարածում։