Կյանքի և ճշմարտության մասին 20 բարի մտքեր մեծ մտածողներից

Ամեն ինչ չես ասի այն մասին, թե ինչպիսին պետք է լինի լավ մարդը. Ժամանակն է դառնալ այդպիսին:
(Մարկոս Ավրելիոս)

Ուշադիր եղեք ձեր մտքերի նկատմամբ։ Դրանք արարքների սկիզբն են:
(Լաո Ցզի)։

Ճակատագիրը հոգ է տանում միայն մեր բոլոր գործերի կեսի մասին, մյուս կեսը նա թողնում է հենց մարդկանց:
(Նիկոլո Մաքիավելի)

Հավատալ կարելի է միայն նրանց, ովքեր իրենք իրենց են հավատում:
(Շարլզ Մորիս դը Թալեյրան)

Հոգ տանելով ուրիշների երջանկության մասին՝ մենք գտնում ենք մեր սեփական երջանկությունը:
(Պլատոն)

Հիմարին կարելի է ճանաչել 2 նշաններով. Նա շատ է խոսում իր համար անօգուտ բաների մասին ու արտահայտվում է այն մասին, ինչի մասին նրան չեն հարցրել:
(Պլատոն)

Խելամիտ թշնամիներն անխելք ընկերներից լավ են:
(Թամերլան)

Անգործությունն այն պահին, երբ կարելի է արդարացիորեն վարվել, վախկոտություն է նշանակում։ (Կոնֆուցիոս)

Երբ ճանապարհները միանման չեն, միասին պլաններ չեն կազմում:
(Կոնֆուցիոս)

Մարդն ունակ է իր ճանապարհը մեծագույնը դարձնել, բայց մարդուն մեծագույն ճանապարհը չի դարձնում:
(Կոնֆուցիոս)

Սկիզբն ամբողջի կեսից ավելին է:
(Արիստոտել)

Խիզախ լինել նշանակում է՝ հեռավոր համարել ամեն սարսափելի բան և մոտ՝ այն ամենը, ինչ խիզախություն է ներշնչում։
(Արիստոտել)

Բնավորությունը ոչ այլ ինչ է, քան երկարաժամկետ հմտություն:
(Պլուտարքոս)

Ասում են, որ բնությունը նրա համար է յուրաքանչյուրին 2 ականջ և 1 լեզու տվել, որ մարդիկ ավելի շատ լսեն, քան խոսեն:
(Պլուտարքոս)

Կարեկցանքն ուրիշի դժբախտության համար տառապանքն է, նախանձը՝ ուրիշի երջանկության համար տառապանքը:
(Պլուտարքոս)

Բնատուր խելքը կարող է փոխարինել ցանկացած կրթության, բայց ոչ մի կրթություն չի կարող փոխարինել բնատուր խելքին:
(Արթուր Շոպենհաուեր)

Միայնության մեջ յուրաքանչյուրն իր մեջ տեսնում է այն, ինչ իրականում կա:
(Արթուր Շոպենհաուեր)

Պատանեկության տարիներին ձեռք բեր այն, ինչը տարիների հետ կփոխհատուցի ծերության հասցրած վնասը։
(Լեոնարդո դա Վինչի)

Որքան մարդը խելացի ու բարի է, այնքան շատ է նա մարդկանց մեջ նկատում բարին։ (Լորդ Չեստերֆիլդ)

Ուրախացիր կյանքով, վայելիր նրա յուրաքանչյուր րոպեն։ Չէ՞ որ հաճույքն ավելի շուտ է ավարտվում, քան կյանքը։
(Լորդ Չեստերֆիլդ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել