Երեկ՝ հուլիսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 31/2 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արսեն Ս․-ն իր վարած տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել այդ պահին իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան նորոգող վարորդին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Հարությունյանը և Հայկ Կարապետյանը։

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի և քննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ: 

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել