Ներկայացնում ենք փակոցի հրաշալի տարբերակ, որը կուրախացնի բոլորին:
Անհրաժեշտ բաղադրիչներ.
- 700գ ծաղկակաղամբ
- 100գ բուլղարական պղպեղ
- 40գ սոխ
- 2 պճեղ սխտոր
- 2 դափնետերև
- 12 հատիկավոր սև պղպեղ
- 2թ.գ. աղ
- 4թ.գ. շաքարավազ
- 2ճ.գ. 9%քացախ
- 500մլ ջուր
Պատրաստման եղանակ.
Առաջին հերթին անհրաժեշտ է ստերիլիզացնել բանկաները և լվանալ բանջարեղենը:
Յուրաքանչյուր բանկայի մեջ դնել հատիկավոր պղպեղը, դափնետերևը, սխտորի պճեղները և 2-3 կտոր սոխ:
Սերմերից ազատել բուլղարական պղպեղը: Կտրատել և դնել բանկայի մեջ:
Ծաղկակաղամբը բաժանել մանր կտորների և դնել բանկաների մեջ:
Յուրաքանչյուր բանկայի մեջ եռման ջուր լցնել և ծածկել կափարիչով: Թողնել 15 րոպե:
Այնուհետև ջուրը լցնել կաթսայի մեջ, հասցնել եռման աստիճանի, ավելացնել աղն ու շաքարավազը: Խառնել՝ մինչ լուծվելը: Ավելացնել քացախը, խառնել և լցնել բանկաների մեջ: Ջուրը պիտի հասնի մինչ բանկայի եզրերը՝ ոչ պակաս:
Փակել բանկաները և շուռ տալ, ծածկել, թողնել այդ վիճակում՝ մինչ լիրաժեք սառելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել