Yerkir.am-ը գրում է․

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ձեռք բերված  համաձայնությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Ժամկետները հստակեցվում են և դրա մասին մենք լրացուցիչ կհայտնենք»,- ասել է նա։ 

Զախարովան չի պատասխանել ԼՂ հակամարտության կողմերի միջև ուղիղ բանակցությունների մասին հարցին. «Երկրների միջև ուղիղ բանակցությունների մասին կհայտարարեն այդ երկրների ներկայացուցիչները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել