Երևանում տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որից հետո Հայաստանի վարչապետը երկու անգամ հանդիպում ունեցավ ՌԴ նախագահ Պուտնինի հետ, սակայն այդպես էլ չանդրադարձավ այնպիսի կարևորագույն խնդրի, ինչպիսին Արցախյան հակամարտությունն է: Արցախյան հիմնախնդրին ֆորմալ անդրադարձ եղավ միայն Փաշինյան-Ռոհանի հանդիպման ժամանակ, այնինչ Երևան ժամանած պետությունների ղեկավարների հետ հանդիպումների ֆորմատը հնարավորություն էր ընձեռում Ադրբեջանին ուղերձներ հղելու, որ չհամարձակվի սրել իրավիճակը: Այս հարցում հատկապես պետք է ի նկատի ունենալ, որ Ադրբեջանը բարձր մակարդակի ցանկացած հանդիպում օգտագործում է Արցախի հարցում իր դիրքորոշումն առաջ տանելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել