Անհրաժեշտ բաղադրիչներ՝
- Հայկական լավաշ,
- Միս (ըստ ցանկության),
- Երիտասարդ կաղամբ,
- Կարմիր սոխ,
- Վարունգ,
- Լոլիկ,
- Պղպեղ,
- Մաղադանոս,
- Թթվասեր,
- Սխտոր,
- Գինու քացախ,
- Աղ, շաքարավազ, պղպեղ,
- Բուսական յուղ։
Պատրաստման եղանակը
Սկզբից պատրաստում ենք սոուսը: Դրա համար թթվասերին ավելացնում ենք կտրատած մաղադանոսը, մանրացրած սխտորը, աղը և լավ խառնում:
Այնուհետև գինու քացախին, աղին և շաքարավազին ավելացնում ենք մանր կտրատած սոխը:
Կտրատում ենք բանջարեղենը:
Անհրաժեշտ չափսով կտրատում ենք լավաշն ու քսում սոուսը, ապա դնում բանջարեղենը:
Միսը մանր կտրատում ենք և արագ-արագ տապակում բուսական յուղի մեջ այնպես, որ միսը չկորցնի իր հյութեղությունը:
Միսն ավելացնում ենք լավաշին և, լավ փաթաթելով երկու կողմից, մի փոքր տապակում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել