Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ անցած 12 ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի եղել, Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն հարցի խաղաղ լուծմամբ: Ըստ Մամեդյարովի՝ բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող և չպետք է սահմանափակեն ինքնապաշտպանության իրավունքը:
Փաստորեն, Մամեդյարովն ուղիղ պատասխանում է վարչապետ Փաշինյանի՝ Ադրբեջանի նախագահին ՄԱԿ-ի ամբիոնից ուղղված կոչին՝ ընդգծելով, որ իրենք մտադիր չեն փոխզիջման գնալ և ցանկացած պահի կարող են ռազմական գործողություններ սկսել: Այնպես որ, առաջիկայում պետք է սպասել Ադրբեջանի կողմից նոր սադրանքների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել