Ամեն տարի տարբեր երկրների մեծ թվով օրենսդիրներ են այցելում Արցախ և սեփական աչքերով համոզվում, որ Արցախը լիովին կայացած պետություն է: Հոկտեմբերին ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեքի Սփիր-Կանչելյանը, Ջուդի Չուն և Ֆրանք Փալոնը իրենց՝ Հայաստան կատարելիք այցի շրջանակներում մտադիր են այցելել Արցախ և ծանոթանալ առկա իրավիճակին:
Թերևս պատահական չէ, որ հենց կոնգրեսական Չուն է ձեռնամուխ եղել «Ռոյս-Էնգելի» նախաձեռնության իրականացմանը, որը շուրջ մեկ ամիս առաջ ընդունվել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի մեծամասնությամբ, և նախատեսում է ղարաբաղյան շրջանում զինադադարն ամրապնդող համար 2020 թվականին ԱՄՆ պետբյուջեից 4 միլիոն դոլար հատկացնել:
ԱՄՆ կոնգրեսականների այցն Արցախ շատ կարևոր է նաև այն տեսանկյունից, որ նրանք անտեսում են Ադրբեջանի սև ցուցակում հայտնվելու հանգամանքը: Ադրբեջանական սև ցուցակում հայտնվելը ժամանակի ընթացքում ավելի պոպուլյար է դարձել, քանի որ Արցախի նկատմամբ ադրբեջանական հակաքարոզչությունն ավելի գրավիչ է դարձնում Արցախը օտարերկրացիների համար: