Աշխարհի խոշորները հավաքվել են՝ լուծելու ինչպես իրենք են ասում “անհավասարությունները”: Դրանց ներքո առաջնահերթություն են համաշխարհային առևտրային անհամաձայնությունները Միացյալ Նահանգների, Չինաստանի և Եվրամիության միջև: Այստեղ կանխատեսումներն այնքան էլ բարդ չեն. Եվրամիության հետ որոշակի կոմպրոմիսներ հնարավոր են, փոխարենը Թրամփի համար սկզբունքային է Չինաստանի հետ մինչև վերջ պայքարի մեջ մնալը:

Շատ ավելի բարդ է իրավիճակը Իրանի հետ կապված: Մինչև գագաթաժողովը Թրամփի հետ ունեցած լանչի ժամանակ Մակրոնը հանդես է եկել իրանական նավթի վաճառքի սահմանափակումների մեղմացման առաջարկով: Ենթադրվում է, որ Եվրոպան ունի որոշակի լծակներ: 
Ու այս պարագայում հեչ զարմանալի չէ, որ “ամերիկյան գործակալ” Իսրայելի կողմից հենց գագաթաժողովի ընթացքում հրթիռակոծվեցին Սիրիայում տեղակայված իրանական ուժերը:

Անհրաժեշտ է ձեռքը ինֆորմացիոն հոսքերի պուլսին պահել, քանի որ խոսքն Իրանի մասին է, որը սարերի ետևում չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել