Կանացի գեղեցկության ժամանակակից կանոնները գրեթե փոփոխության չեն ենթարկվում։ Սակայն նախկինում դրանք բավականին տարօրինակ էին և լիովին այլ։

Երակներ

 

Այսօր ձեռքերի տեսանելի երակները վախեցնում են գեղեցկուհիներին, քանի որ դրանք վկայում են մեծ տարիքի մասին։ Սակայն Ֆրանսիայում 16-17-րդ դարերում տեսանելի և մուգ երակները չափազանց «նորաձև» էին։ Նրանք, ովքեր ի ծնե հաստ մաշկ ունեին, ամեն կերպ փորձում էին արհեստական երակներ ստեղծել՝ նկարում էին մատիտով և այլն։

Ճակատ

Ժամանակակից պլաստիկ վիրաբույժները մեծ ու լայն ճակատը թերություն են համարում, որն աղավաղում է կնոջ արտաքին տեսքը։ Դրա դեմ տարբեր եղանակներով են պայքարում՝ իջեցնում են մազերի գիծը և այլն։

Սակայն միջնադարում ամեն ինչ հակառակն էր. գրավիչ էր համարվում լայն, նկատելի ճակատը։ Նման ճակատ ունենալու համար գեղեցկուհիները, ընդհակառակը, վերև էին բարձրացնում մազերի գիծը, ոմանք անգամ հեռացնում էին թարթիչների ու հոնքերի մի մասը։

Ատամներ

Անբնական կերպով սպիտակեցված ատամները սոցիալական նորմա են դարձել դեռևս միայն ամերիկացիների մոտ, սակայն աստիճանաբար տարածում են գտնում նաև ողջ աշխարհում։ Սակայն Ճապոնիայում շուրջ 200 տարի շարունակ՝ 1600-1868 թթ. ստոմատոլոգիական կատարյալ գեղեցկություն են համարվել սևացած ատամները։ Հետաքրքիր է, որ ատամները սևացնելու պրոցեդուրան անգամ առողջարար էր համարվում. ներկի յուրահատուկ բաղադրությունը պահպանում էր էմալը և ճապոնուհիներին թույլ էր տալիս մինչև խոր ծերություն առանց պրոթեզի ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել