Հայ մոդել Աշոտ Գրիգորյանը մսնակցել է Dolce & Gabbana-ի բարձր նորաձևության ցուցադրությանը Հռոմում։ 
Գրիգորյանը հագել է հավաքածուի ամենաակնառու կերպարներից մեկը՝ սև թավշյա կոստյում՝ ոսկեգույն ասեղնագործությամբ, դեկորատիվ ծոպերով և մեդալիոն խաչով։ Հագուստը վերցված է բարոկկո արվեստից և եկեղեցական զգեստներից, որոնք այս տարվա հավաքածուի հիմնական թեմաներն են և մեծապես հենվում են կրոնական պատկերագրության և իտալական մշակութային հղումների վրա։Նա ծնվել է Վանաձորում, մեծացել Ֆրանսիայում, Գրիգորյանը նաև զբաղվել է բռնցքամարտով։
Նա ներկայում պայմանագիր է կնքել այնպիսի գործակալությունների հետ, ինչպիսիք են Williams Agency-ն, Wilhelmina-ն, Boom Model Agency-ն և Wayf Hamburg-ը, և հանդիսանում է իտալական նորաձևության I’M BRAIN ապրանքանիշի դեմքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել