Հայաստանի հանրապետությունում ոչ ոք ոչ մեկի չի կարող ոչինչ պարտադրել։ Այս մասին Լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներմուծմանն ու տեղեկություններին, թե բենզինի վաճառքով զբաղվողներին պարտադրել են ձեռք բերել և վաճառել ադրբեջանական բենզին։ 
 
«ՀՀ-ն վերջին 30 տարում միշտ նավթամթերքն է ներկրել տարբեր երկրներից։ Թեթև հաշվարկով, եթե ՀՀ-ն իր հարևաններից ձեռք բերի օգտագործվող վառելիքի 80 տոկոսը՝ տարեկան կտնտեսի 80-100 մլն դոլար։ Եթե հարևաններից ձեռք չբերենք՝ հարևանները 10 000 անգամ ավելի վաճառում են աշխարհի տարբեր երկրների, իրենք միշտ էդ գումարը ստանում են։ ՀՀ-ն կարող է տնտեսի 80-100 մլն դոլար, որը կգնա այլ ոլորտներ, էդ երեխայական, չկրթված խոսակցություններ են, թե դրա գումարը գնաց զենք ձեռք բերելուն։ Զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն ունի, եթե ուզում ես տնտեսություն զարգացնել՝ պիտի դրա համար խելք ունենաս։ Պատահական խելք ունեցողներին ճանաչում եմ, ֆունդամենտալ, խորքային խելք ունեցողներին էլ եմ ճանաչում»,-ասաց Սուքիասյանը։ 

Անդրադառնալով Փաշինյանի կազմակերպած ուխտերթին՝ Սուքիասյանն ասաց․ «Ով կասի, թե եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ գործողություն կա՝ ամենավերջին սրիկան է, դա նշանակում է, որ այլ երկրներից այլ ձևերով ուղարկված մարդիկ են»,-ասաց Սուքիասյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել