Բրյուսելում ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակի միջոցառումների վերաբերյալ մի քանի դիտարկում.
✔️Հաշվի առնելով ԱլԳ տարբեր երկրներում ընթացող զարգացումները, վերջին ընտրությունների որակը՝ կարելի է փաստել, որ այսօր Հայաստանը հանդիսանում է ԱլԳ-ի "success story"-ն: Այդ մասին են փաստում Բրյուսելում ԱԳ նախարարների հանդիպմանը հնչած ելույթները. ԵՄ-ում բավական բարձր են գնահատվում Հայաստանի ժողովրդավարական առաջընթացը և ընթացող բարեփոխումները:
✔️ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը, ինչպես և ակնկալվում էր, չստորագրվեց: Չնայած անհիմն ապատեղեկատվությանը (օրինակ՝ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավարի կողմից) և բարձրացված արհեստական աղմուկին, այդ համաձայնագիրը դեռևս վերջնականացված չէ, ինչի մասին փաստեց ԵՄ հանձնակատար Յ. Հանը: Գաղտնիք չէ, որ փաստաթղթի հետ կապված գլխավոր ինտրիգներից մեկը Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված ձևակերպումներն են և, հուսանք՝ դրանք չեն տարբերվի ԵՄ-ՀՀ համաձայնագրում տեղ գտած ձևակերպումներից:
✔️Բրյուսելում ևս Ադրբեջանն աչքի է ընկել իր ապակառուցողական գործելաոճով: ԱլԳ 10-ամյակի առթիվ պատրաստված համատեղ հռչակագիրը չի ընդունվել. Ադրբեջանը հրաժարվել է այն ստորագրել, քանի որ չեն եղել "իր տարածքային ամբողջականության" մասին ձևակերպումներ: Արդյունքում հռչակագրի կարգավիճակը փոխվել է, և այն հրապարակվել է որպես ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել