Պատմության այս մեկ ամսում խտացել են մեր ոգու ուժն ու միասնությունը:
Այս օրը, ինչպես մարդկության պատմության ամբողջ ընթացքի, այնպես էլ մեզ համար բացառիկ օրերից է:
Հայրենական պատերազմը համամարդկային արժեքներն ու գաղափարները բարձրացրեց բոլորովին նոր մակարդակի:
Մեզ համար այն դարձավ միասնականության և կյանքի գնով հայրենիքը պաշտպանելու վճռականության պայքար:
Մայիսը հաղթանակների ամիս է:
Այս օրերին մենք տոնում ենք Շուշիի ազատագրման օրը, որը բեկումնային դարձավ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ:
Վստահ եմ, որ, ինչպես մեր պապերի սխրանքներն ու հերոսական արարքները, այնպես էլ մեր կողքին Արցախյան հերոսամարտի ազատամարտիկների պատմություններն ու անցած ուղին օրինակելի են յուրաքանչյուրի համար:
Պապս Մեծ հայրենականի վետերան էր, և մեր տանը հաճախ էր խոսվում պատերազմական տարիների փորձությունների ու հաղթանակին տանող ուղիների մասին:
Հայրենիքի պաշտպանության համար որոշ դեպքերում հարկավոր է զոհաբերել ամենաթանկագինը: Մենք ապացուցել ենք, որ մեզ համար չկան արգելքներ, երբ որոշվում է մեր ժողովրդի ու հայրենիքի ճակատագիրը:
Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման կապակցությամբ: