Նիկոլ Փաշինյան, պատմության սպառումով դու ես զբաղվել, որ հայ ազգի հաղթանակը մսխեցիր ու պետությունը տանում ես ադրբեջանացման։
Փաշինյանն ասում է, որ պատմությունը կամ սպառում են, կամ՝ ստեղծում։
Ավելին. նրա կարծիքով վերջին 2 տարվա ընթացքում պատմություն է ստեղծվում։
Սա ասում է մի պաշտոնյա, ում ապաշնորհության ու անկարողության հետեւանքով Արցախը հանձնվել է, 120.000 արցախահայեր ենթարկվեցին էթնիկ զտման, ՀՀ տարածքի 240 քառ.կմ օկուպացված է։
Եթե սա պատմության ստեղծում է, ուրեմն ազգային խայտառակության ստեղծումն է, որտեղ ՀՀ-ն տարածաշրջանային գործոն պետությունից վեր է ածվում թուրք-ադրբեջանական «ֆիլիալի»։
Ազգի ու պետության հաղթանակած պատմությունը դեն են նետում, փոխարենը բերում են վիլայեթացում՝ այս ամենն անվանելով պատմության ստեղծում։
Փաշինյան, պատմությունը գրում են հաղթողները, իսկ դու ու քո թիմը պարտության մարմնավորում եք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0aV64vJNQyd8gWE1RBgE7tnadhKwpXun1YeyuSuiXiuZHp4RxcE6CEfSpjqoC9Sn1l&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



