Վարչապետի արժեհամակարգին վաղուց եմ ծանոթ, չեմ կասկածում, որ ԱԱԾ-ին հանձնարարականը բարի նպատակներով է տրվել։ Համաձայն եմ նաև, որ որոշ, այսպես կոչված, «լրատվական» ռեսուրսների մանիպուլյատիվ ու երբեմն նաև ակնհայտ ապատեղեկատվական նյութեր կարող են ազգային անվտանգության խնդիր ստեղծել (էդ մասին անընդհատ խոսում ենք օրինակներով)։ Հիմքեր կան նաև պնդելու, որ մի քանիսը դա անում են ֆինանսական շահագրգռվածությունից դրդված՝ քողարկելով դա իբր խոսքի ազատությամբ:
Բայց ԱԱԾ մակարդակով էս թեմայի մեջ մտնելը լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ որոշակի դաշտ է ստեղծում հնարավոր անձնական հաշվեհարդարների համար: Էս դաշտում պետք է գործել շատ զգույշ, ու մենք բոլորս պարտավոր ենք աչալուրջ հետևել պրոցեսներին ու կտրուկ արձագանքել սահմանազանցման հնարավոր դեպքերին:
Վստահ եմ, որ ԶԼՄ-ներն էլ կգիտակցեն իրավիճակի լրջությունն ու կօգնեն զատել հարդը ցորենից, որովհետև խոսքի ազատությունը Հայաստանում պետք է դիտարկվի որպես բացարձակ արժեք՝ էդ արժեքի կարևորության և դրա չմսխման բարձր գիտակցությամբ: