ՀՀ ԱԺ-ն վավերացրեց Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված համաձայնագիրը: Այսպիսով՝ համաձայնագրի (Իրանի և ԵԱՏՄ բոլոր անդամների կողմից) վավերացման գործընթացն ավարտվեց, և այն կմտնի ուժի մեջ: 

Համաձայնագիրը ժամանակավոր է՝ 3 տարի ժամկետով (առաջիկայում հնարավոր է ավելի երկարաժամկետ համաձայնագրի կնքում): 

Այն հնարավորություն է տալիս ՀՀ-ից և ԵԱՏՄ մյուս երկրներից նվազեցված կամ սառեցված մաքսատուրքերով 360 ապրանքատեսակի արտահանում Իրան և 502 ապրանքատեսակի արտահանում՝ հակառակ ուղղությամբ:
Չնայած վերջին շրջանում Իրանում նկատվող տնտեսական խնդիրներին՝ հաշվի առնելով ցամաքային սահմանի առկայությունը և իրանական մեծ շուկան՝ համաձայնագրի կյանքի կոչումը զգալի հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել