Վերջին շաբաթվա ընթացքում ԻՊ-ի հազարավոր զինյալներ են ձերբակալվել Սիրիայի հյուսիսարևելյան Ալ-Բաղուզի շրջանում քրդական «Սիրիայի ժողովրդական ուժեր» ռազմական միավորման կողմից: Կան նաև այնպիսիք, որոնք պարզապես հանձնվել են քրդերին: 

Ուսումնասիրելով ձերբակալվածների և հանձնվածների քաղաքացիությունը և ազգությունը՝ պարզ է դառնում, որ նրանք Սիրիա են հասել Թուրքմենստանից, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից և Ադրբեջանից:
Հատկանշական է, որ հիմնական մասը Սիրիա է տեղափոխվել Թուրքիայի տարածքից և ընտանիքներով: 
Քրդական ուժերը սկսել են հարցաքննել ԻՊ-ի զինյալներին և նրանց ընտանիքներին, որպեսզի հասկանան հիմնական պատճառը, թե ինչու են անդամագրվել ահաբեկչական կազմակերպությանը և իրենց երկրները թողել, հասել են Սիրիա: Բոլորը կարծես մեկ մարդու պես պատասխանել են, որ իրենց հավաքագրել են Թուրքիայից՝ խոստանալով տրամադրել անշարժ գույք, փոխադրամիջոցներ, շարժական գույք և այլն: Հատկանշական է նաև այն փաստը, որ ԻՊ-ի զինյալների ընտանիքների հարցաքննությունից պարզ է դառնում, որ նրանցից շատերն այսօր տեղափոխվել և բնակվում են սիրիական այն բնակավայրերում, որոնք գտնվում են թուրքական բանակի վերահսկողության տակ: Այդպիսին է, օրինակ, Աֆրինը, Ջարաբլուսը, ալ-Բաբը և Ազազը: 

Ուսումնասիրելով հարցաքննությունների հասնալի տարբերակները՝ ես գալիս եմ այն համոզման, որ Թուրքիան ստեղծել է ԻՊ-ը, որպեսզի Սիրիայի և Իրաքի տարածքի հաշվին հետագայում ընդլայնի իր սահմանները: Պատահական չեմ համարում թյուրքալեզու պետություններից հավաքագրվածների հայտնվելը Սիրիայում, այն էլ՝ ընտանիքներով ու նյութական մեծ խոստումներով: Թուրքիան երբեք չի հրաժարվում պանթուրքիզմի գաղափարից, և նրա բոլոր գործողություններն ուղղված են բացառապես դրա կյանքի կոչմանը:

Քրդերն այստեղ ունեն բացառիկ շահագրգռվածություն, որպեսզի այս տարածքներում Թուրքիայի ձեռքով չփոխվի ժողովրդագրությունը, և կարելի է ասել, որ նրանք հասել են հաջողություն ու թուրքերի պլանն ի չիք դարձրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել