Թթենին բավականին հին բույս է։ Թութը մի շարք ճաշատեսակների համար հումք է հանդիսանում։ Այն ունի շատ հաճելի քաղցր համ։ Այն ամեն տարի պտուղներ է տալիս։ Թե՛ պտուղները, թե՛ տերևները և թե՛ արմատը շատ օգտակար են մեր օրգանիզմի համար։ Թթենին՝ որպես հումք, օգտագործվում է նաև երաժշտական գործիքներ և դեկորատիվ իրեր պատրաստելու համար։

Պտուղի նկարագրությունը

Պտուղի բաղադրության մեջ մտնում են․

  • Մրգային շաքարներ և գլյուկոզա,
  • Եթերային յուղ,
  • Կալցիում,
  • B, E, A և C խմբի վիտամիններ։

Կալորիականությունը՝ 40 կկալ

Օգտակարություն

  • Վիտամիններով հարուստ բաղադրության շնորհիվ ամրապնդում է իմունիտետը։
  • Թթենու պտուղներն օգտագործում են քաշը նվազեցնելու համար։
  • Մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ վերականգնում են ուժերը։
  • Թթենու տերևներից պատրաստված արգանակն օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս արգանակն օգտակար է նաև բրոնխիտի և անգինայի ժամանակ։
  • Թարմ թութը նվազեցնում է մաշկի գրգռվածությունը։
  • Թթից պատրաստված արգանակն օգտակար է նաև արտաքին օգտագործման համար։ Այն փափկություն է հաղորդում մաշկին ու մազերին և օգտակար է մազերի աճի համար։
  • Թթից պատրաստում են շատ համեղ և օգտակար հյութ։ Այն շատ լավ հակաբորբոքային միջոց է։ Այս հյութը շատ օգտակար է գրիպի և ուժերի անկման ժամանակ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել