Հաղորդվում է, որ փոթորկի ժամանակ մեկ նավաստի է զոհվել, ևս մեկը ծանր վիրավորվել է:
Հարյուր հազարավոր տեղի բնակիչներ իրենց վրա են զգացել բնական տարերքի ողջ ուժը: Սևաստոպոլում և Եվպատորիայում կան տուժածներ, առնվազն մեկ մարդ անհետ կորած է համարվում։ Սևաստոպոլը, հավանաբար, իր վրա է վերցրել հիմնական հարվածը՝ փոթորկի ժամանակ այնտեղ վիրավորվել է երեք մարդ, որոնք բժշկական օգնության կարիք են ունեցել։
Մեկ ժամվա ընթացքում հորդառատ անձրևն ու փոթորիկը Ղրիմի բնակիչների տներն ու բնակարանները վերածել են «լողավազանների»։
«Ծովն ափերից դուրս է եկել, մայրուղին ամբողջությամբ ջրի տակ է անցել, Եվպատորիայում լողափ ընդհանրապես չկա, տեսեք, սա ծովն է»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։
Ղրիմում մոտ կես միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության։
Վերջին հինգ տարվա ընթացքում ամենաուժեղ փոթորիկը պատուհասել է ամբողջ Սև ծովի ափը։ Կրասնոդարի երկրամասում քամին պոկել է տների տանիքները։
Արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբներն այժմ տեղակայվել են Սև ծովի գրեթե բոլոր ափամերձ քաղաքներում։ Մի քանի առողջարաններում կազմակերպվել են աղետից տուժածների համար ժամանակավոր կացարաններ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել