Այս ամիս Եվրոպայում մոլեգնող բարձր ջերմաստիճանը Միջերկրական ծովում երկարատեւ ծովային ջերմային ալիք է առաջացրել, որը կարող է վնասել էկոհամակարգերը եւ ոչնչացնել դրանցից մի քանիսը առաջիկա շաբաթների ընթացքում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում տալով գիտնականների զգուշացումներին։
Վերջին շաբաթների բարձր ջերմաստիճանի պատճառով Եվրոպայում արդեն բազմաթիվ անտառային հրդեհներ են բռնկվել եւ բազմաթիվ մարդիկ են մահացել բարձր ջերմաստիճանի հետեւանքով:
Ավելի տաք օդը, ինչպես նաեւ անկայուն օվկիանոսի հոսանքներն եւ ծովի կայուն մակերեսը ջերմացրել են Միջերկրական ծովի ափամերձ ջրերը մի քանի աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:
Իսպանական Բալեարյան կղզիների եւ իտալական ափերի միջեւ ջրերը 5 աստիճանով ավելի տաք են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, հայտնել է իսպանական AMET օդերեւութաբանական գործակալությունը, ինչպես նաեւ նախազգուշացրել, որ իսպանական ափերի շրջակայքում ջերմաստիճանը կլինի 3-ից 4 աստիճան ավելի տաք՝ առնվազն մինչեւ օգոստոսի կեսը:
Օվկիանոսագետ Ժան-Պիեռ Գատուզոն Reuters-ին ասել է, որ Ֆրանսիայի ափամերձ Նիցցա քաղաքի մոտ հունիսի 25-ին ջրի ջերմաստիճանը եղել է 29,2 աստիճան ըստ Ցելսիուսի, ինչը մոտ 3,5 աստիճանովով ավելի տաք է, քան նախորդ տարվա նույն օրը:
«Սա բացարձակ ռեկորդ է առնվազն 1994 թվականից եւ, ամենայն հավանականությամբ, ավելի վաղ ժամանակներից ի վեր», - ասել է նա: