Հայաստանից միջանցք պահանջող Իլհամը հարց է բարձրացրել՝ ինչպե՞ս կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել, եթե ՀՀ Սահմանադրության մեջ կա կետ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է: «Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա իմ կողմից մեծամտություն կամ կոպտություն չէ: Ոչ, սա նախապայման է։ Նմանապես, ես կարծում եմ, որ նրանք պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը՝ Աղրիդաղ սարով։ Նրանք Հայաստանում շատ սարեր ունեն, եթե ուզում են, թող ընտրեն մեկ ուրիշը»,-իր պահանջներն է հստակեցրել Իլհամը՝միաժամանակ դառնությամբ հիշելով Սերժ Սարգսյանի՝ Արևմտյան Հայաստանի մասին հայտնած համարձակ միտքը՝ վերաբերող դրա ապագային: «Նրանք իսկապես կարծում էին, որ կարող են անջատել Թուրքիայի այս հատվածը և միացնել Հայաստանին»,-Էրդողանի ենթագիտակցական վախերն է արտահայտել Իլհամը՝ սարսափած Սերժ Սարգսյանից:
Նիկոլի ղեկավարի հայտարարությունները հրաշալիորեն ի ցույց են դնում «հին» ու «թազա» Հայաստանների տարբերությունը. եթե Նիկոլի Հայաստանի առաջ Իլհամը վերոհիշյալ խայտառակ պայմաններն է դնում, ապա նախկիններից նա ուղղակի լցնում է տակը՝ չկարողանալով հաղթահարել իր վախերը: Երբ Իլհամը պահանջումէ փոխել զինանանշանը, նա նման կերպ նախկիններից իր վախն է փորձում ստվերել՝ կարծելով, թե զինանանշանի փոփոխությամբ կհաջողվի թաղել իրական Հայաստանը՝ ծնունդ պարգևելով «նիկոլստանին», որտեղ ասիչի դերում թուրքերն են:
Իլհամը սարսափում է Սերժ Սարգսյանից, քանի որ գիտի՝ եթե իրենց չհաջողվեր 2018-ին իշխանության բերել Նիկոլին, Արևմտյան Հայաստանի հետագա ճակատագիրը կարող էր դասավորվել թուքերի համար ճափազանց վատ, է՛լ չասած Արցախի մասին. Իլհամը կտեսներ յուր անուսը, բայց Ստեփանակերտ ու Շուշի չէր տեսնի երբեք:
Հիմա մնում է տեսնել՝ ինչ գործողությունների կդիմի Նիկոլն այստեղ Իլհամի հրահանգից հետ: Պարզ չէ՞…